Լինում են դեպքեր, երբ ինչ-որ երևույթ այնքան մեծ տհաճություն է պատճառում, որ փշաքաղվում եմ ու սիրտս սկսում է ծակել... գուցե՞ մեջը փամփուշտ կա...
Այն հազվադեպ դեպքերից մեկում, երբ որոշում եմ կտրվել մոնիտորից ու մեծացնել մատներիս ու ստեղնաշարի միջև տարածությունը, որոշեցի թեյ խմել:
Սիրտս ասում էր. «Ամբողջ օրը համակարգչի առջև նստելն իսկապես որ վնաս է»:
Քանի դեռ փոքրանում էր ջրի ու բաժակի ծայրի միջև տարածությունը` միացրեցի հեռուստացույցը.
- Ես գնացի, հեսա ինձ կցխի պատին... կանացի հռհռոց...
Ձեռքս սառած շարունակում էր պահել թեյնիկը 45 աստիճան անկյան տակ, մինչև որ ջրի ու բաժակի ծայրի միջև տարածությունը վերածվեց բացասական թվի:
Անջատեցի հեռուստացույցը: Չորացրեցի սեղանն ու վերադարձա իմ ստեղնաշարի մոտ. «Ասում ես վնաս է հա՞: Այստեղ գոնե կինը պատին ցխված լինելու հեռանկարից այդպես չի հրճվում...»:
File->New... փշաքաղվեցի... սիրտս ծակեց.... գուցե՞ մեջը փամփուշտ կա...
Ասյա Կոստանյան
ԿԵՑՑԵ'Ս, ԹԱՆԿԱԳԻՆՍ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅՒՀԻ.
ReplyDeleteԵս էլ փշաքաղվեցի ու ակամայից հիշեցի Վալերի Միրզոյանի բերած օրինակը, որում տեղ գտած իրականությունն իր գռեհկությամբ չէր զիջում քո իրավիճակին... Ահա այսպիսին ենք դարձել հայրես, մանավանդ "Հայոց աշխարհի փափկասուն կանայք"...
Ցավոք, նույնիսկ չեմ կասկածում, որ մոտ ժամանակներում "հարգարժան" Հանրային խորհրդի "օպերատիվ ու մեծ" ջանքերի շնորհիվ եթերից կհնչեն միայն նմանատիպ "ոսկեղենիկ, գրական հայերեն" արտահայտություններ...
gites, es iskapes havatum em, vor inch vor ban petq e poxvi, u grum em ayn amenn inch indz dur chi galis, vorpeszi gone mi qani hogi karda, mtahogvi u cankana poxel.
ReplyDelete