Չհավատաս, տղաս, կեղծ մարդկանց ու նրանց կեղծ Աստվածներին, որոնք օգնելու փոխարեն կխոստանան աղոթել քեզ համար: Չհավատաս, տղաս, նրանց, ովքեր կողքիդ կլինեն միայն այն դեպքում, երբ վարվես այնպես, ինչպես նրանք ճիշտ կհամարեն, ու կարհամարհեն քո ազատությունը: Չհավատաս, տղաս, այն Աստծուն, ում ստեղծել են թույլ ու վախկոտ մարդիկ` նրանց դժվար պահերին օգնելու համար, չհավատաս, որդիս, նրանց, ովքեր կհավատան այդ շինծու Աստծուն, քանզի նրանք էլ իրենց հավատքի պես կեղծ են: Հավատա, տղաս, իրական զգացմունքներին` սիրուն, երջանկությանը, վախին, անհանգստությանը... Հավատա, տղաս, նրանց, ովքեր կուրախանան քեզ հետ քո ուրախությամբ, ովքեր կլացեն քեզ հետ, ովքեր կօգնեն քեզ, երբ նրանց կարիքը կունենաս, անգամ եթե չհավատան Աստծո գոյությանը, կօգնեն ոչ թե որովհետև իրենց Աստվածն այդպես է կամեցել, այլ որովհետև այդպես կկամենա նրանց սիրտը:
Հավատա կյանքին, տղաս, որքան ուժ ունես հավատա իրական Աստծուն, հակառակ դեպքում իմաստ չի ունենա ապրելը:
No comments:
Post a Comment