Sunday, July 28, 2013

Սիրո գինը

Դողդողացող ձեռքով նա սեղմում է դռան բռնակն ու փակում աչքերը:

Լռության մեջ լսվող ծանր շնչառություն, սրտի բաբախում... հավաքելով իր բոլոր ուժերը նա քարշում է դուռն ու քայլում սենյակից եկող լույսի ստեղցած կուրության մեջ...

Արդեն ուշ է մտածել կանոնների մասին: Նա հիշում է միայն մեկ սահմանում` իր սերը: Ու նրան ոչինչ այլեւս հարկավոր չէ, ու մարդիկ կարող են նայել իրեն իրենց բթամիտ ու ոչինչ չարտահայտող աչքերով ինչքան որ ցանկանան, գուցե դա էլ իրենց երջանկությունն է, իսկ իրենը նա գտել է, գտել է երկար փնտրտուքներից ու դժվարություններից հետո` անցնելով անհաստատ ու անկայուն փողոցներով, իրեն հառած անհույս ու չարակամ հայացքներով... անցել է մենակ, որպեսզի երբեք այլեւս չզգա միայնության շունչը:

Գուցե նրա սրտում հավերժ կմնա եւս մեկ դաժան հավիտենականության հետեւանքներով առաջացած հերթական սպին, բայց միայն նա գիտի, թե ինչքան կարեւոր է այն իր համար` իր երջանկության համար նա վճարել է...

1 comment: