Ու կեղծ ես դու, եթե չես փորձում լինել գեղեցիկ, խելացի, համակրելի, իսկ թե փորձում ես՝ կեղծ ես ավելի․․․ ու չգիտեմ այս ձևավոր աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Կարծում ես ազատ ես․․․ միամիտ ես դու․․ ու չես տեսնում վանդակդ ուղակի․․․ Ուզու՞մ ես լինել իսկապես ազատ․․․ նախանձում եմ քեզ, բայց չգիտեմ՝ այդ ազատ աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
Ասում ես՝ տիեզերքն անվերջ է, բայց դու տեսել ես այդ տիեզերքի մի փոքրիկ մասը միայն․․․ Մարդիկ ասում են՝ մենք էլ հավատում, հետո մարդիկ մտքափոխվում են՝ ու մենք հավատում ենք էլի․․․ մենք ազատ ենք շատ․․․ ազատ անկրկնելի․․․
Բոլոր տեսակի հավատքները պնդում են, որ մարդն ունի հոգի․․․ ու անվերջ է գոյությունը հոգու՝ գետնի տակ, երկնքում կամ... որտեղ էլ որ լինի․․․ փաստորեն ոչ մի հոգի ազատ չէ՞ մեռնել, չապրել, չլինել․․․ մենք ազատ ենք շատ․․․ ազատ անասելի․․․
Խենթանալ կարելի է՝ փորձելով գտնել իմաստն այս կյանքի, կարծում ես գտե՞լ ես՝ դե ինձ էլ պատմիր․․․ բայց չգիտեմ՝ այս խենթերի աշխարհում արդյո՞ք ապրել արժի․․․
No comments:
Post a Comment